Կանաչ աշխարհ
Ֆիկուս. ankakh.com

Պատկանում է թթազգիների ընտանիքին: Այս պահին հաշվվում է ֆիկուսի մոտ 1500 տեսակ: Տարբեր տեսակների հայրենիքը տարբեր վայրեր են: Հիմնականում տարածված է Աֆրիկայում, Ասիայում և Արևելյան Հնդկաստանում: Ֆիկուսները լինում են ծառերի և թփերի տեսքով:
Ֆիկուսը մշտադալար բույս է: Ֆիկուսի ծառային տեսակն իր հայրենիքում հասնում է մինչև 30 մետրի, իսկ փայլուն, կաշենման տերևները հաճախ մեկ մետրից ավելի երկարություն ունեն:
Ֆիկուսը սենյակային դեկորատիվ բույսերի շրջանում շատ տարածված է, հասնում է մինչև 2 մետրի, բունը բավականին հաստ է և պատված կեղևով:
Բույսը պայմանների նկատմամբ քմահաճ չէ: Աճի շրջանում պահանջում է մեծ քանակությամբ ջուր. հողի մակերեսը պետք է միշտ խոնավ լինի: Սակայն ձմռանը պետք է ջրելը սակավեցնել, քանի որ ջրի ավելցուկը կարող է բերել արմատների փտեցմանը: Ջրելու համար խորհուրդ է տրվում օգտագործել գոլ կամ սենյակային ջերմաստիճանի ջուր:
Ֆիկուսը ջերմասեր բույս է, բայց նախընտրելի է այն դնել ցրված լույսի տակ՝ արևի ուղիղ ճառագայթներից հեռու: Երիտասարդ բույսերը պետք է դնել արևմտյան և հարավ-արևմտյան լուսամուտների մոտ՝ լուսավոր տեղերում: Լույսի պակասությունից տերևները կընկնեն, որի պատճառով էլ նա կկորցնի իր դեկորատիվ շքեղ տեսքը: Ամռանը լավ կլինի բույսը դնել դրսում՝ ստվերոտ տեղերում: Տերևները պետք է սրբել խոնավ շորով:
Ֆիկուսը շատ հետաքրքիր հատկություն ունի. թեպետ այն ջերմասեր բույս է և ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը նորմալ է տանում, սակայն ձմռանը սենյակի ջերմաստիճանը չպետք է բարձր լինի 15 աստիճանից: Եթե ձմռանը ֆիկուսը դրված լինի տաք տեղ, դա կակտիվացնի նրա աճը հունվար-փետրվարին, որը կթուլացնի բույսը և թույլ չի տա, որ նա գարնանը լավ զարգանա:
Բազմացվում է կտրոններով, որի համար գլխավորապես օգտագործվում են ճյուղերի ծայրամասերը: Կտրոնը պատրաստելու որոշ ժամանակ պետք է պահել գոլ ջրի մեջ մինչև կաթնահեղուկն ամբողջությամբ թափվի, հակառակ դեպքում դուրս հոսող հեղուկի մածուցիկության պատճառով մազանոթները կփակվեն, որի պատճառով կտրոնը կչորանա:
Այնուհետև այն պետք է դնել ջրի մեջ, որպեսզի արմատակալի: Արմատակալած կտրոնները պետք է տնկել 10-12 սմ-անոց տրամագծով փոքր թաղարների մեջ, որը սկզբնական շրջանում տարին մեկ անգամ պետք է տեղափոխել, աստիճանաբար մեծացնելով թաղարները, իսկ հետագայում՝ ավելի ուշ-ուշ:
Ֆիկուսը արդյունաբերական նշանակություն ունի: Մշակության մեջ գլխավորապես հանդիպում է կաուչուկատու ֆիկուսը, որի տերևների կաթնահյութից կաուչուկ են պատրաստում:
ՖԻԿՈՒՍՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Ամենահայտնին տնային ֆիկուսների մեջ կաուչուկայինն է, որն ունի ուղիղ բուն: Այն առաջին տարիներին հակված չէ ճյուղավորվելու: Այս տեսակի ֆիկուսի տարատեսակներից է դեկորան և ռոբուստա ֆիկուսը: Այս ֆիկուսները արագ են աճում: Կան նաև այդ տեսակի սպտիակա-կանաչ ֆիկուսներ` ժանգատերևը (veriegata) և տրիկոլորը(elastika trikolor): Սրանք ավելի շատ լուսասեր են: Տերևների գույներով և ձևով նրանք նույնպես տարբերվում են: Սև արքայազն ֆիկուսը նման է ռոբուստային, բայց նրա տերևները համարյա սև են, տրիկոլորի տերևները վարդագույն երանգ ունեն, իսկ ժանգատերևը մարմնագույն է:
Այս բոլոր ֆիկուսների տերևները ձվաձև են, բայց կան ջութակի նման և եռանկյունի տերևներով ֆիկուսներ: Սուրբ ֆիկուսի տերևը սրտաձև է : Հայտնի է Բեյջամինի ֆիկուսը, որի տերևները նեղ են և սրածայր, նրա տարատեսակներն են `Hawaii, variegate, Starlight և Նատաշա ֆիկուսը, որը հաճախ է հանդիպում խանութներում: Հետաքրիր է Միկրոկարպա ֆիկուսը (Microcarpa), նա ունի մանր և կոշտ տերևներ, ամուր ճյուղեր:
Կան նաև ֆիկուսի թափվող տեսակներ, որոնց տերևները մանր են ու բարակ, իսկ ճյուղերը կախվում են: Հնուց հայտնի է նաև սողացող ֆիկուսը, ժամանակակից տեսակներից է գաճաճ ֆիկուսը` (Pumila, Sunny) :

Կարդացեք նաև

Ինտերիերի հարցում մշտապես անակնկալների համար տեղ կգտնվի: Ծաղիկները և բույսերը, որպես բնական աղբյուր, տան կամ գրասենյակի ինտերիերին վայրի բնության մասնիկ են հաղորդում...


Սենյակային բույսերը մաքրում են օդը, հաճելի են աչքի համար և լրացնում են բնակարանների ազատ անկյունները: Սակայն այդ բույսերից ամենատարածվածներն անգամ կարող են թունավոր լինել: Գրում է Lifter.com.ua-ն...


Եթե ցանկանում եք ձմռանը ձեր տանը ծաղկող բույսեր ունենալ, ապա խոլորձ, լեռնավարդ կամ մրտավարդ (ալպյան վարդ), պուանսետիա, սենյակային փողաշուշաններ (կալա), զիգոկակտուս, ռիպսալիդոպսիս...


Գեղեցիկ և էկզոտիկ ծաղիկների թվին պատկանող այս բազմամյա կիսաթուփը ծագումով Հարավային Աֆրիկայից է: Այս ծաղիկն անսովոր գեղեցիկ ձև և գույներ ունի: Նրա միջուկը վառ կապույտ գույնի է` պսակավորված դեղին գույնով, իսկ ծաղկաթերթիկները...


Բոլորին ծանոթ է այս բույսը, որն անտառներում, այգիներում ու սարերում առաջինն է կենդանանում: Սկզբում դուրս են գալիս սուրուլիկ մի քանի տերևներ, ապա ծաղկում են սպիտակ, մանուշակագույն և այլ նուրբ գույների զանգականման ծաղիկները...


Մանուշակը մանուշակազգիների ընտանիքի խոտաբույս է: Մեծամասամբ միամյա, երբեմն բազմամյա խոտաբույսեր են, հազվադեպ` կիսաթփեր: Հայտնի է մանուշակի մոտավոչապես 500 տեսակ՝ տարածված հիմնականում Հյուսիսային կիսագնդի...


Ծաղիկները գեղագիտական բավականություն են պատճառում ու ոչ միայն: Բույսերի համար շատ կարևոր է մարդու սերը: Դրանք երախտապարտ են նրան, ով սիրում ու հոգ է տանում իրենց մասին...


Սենյակի օդը մի քանի անգամ ավելի աղտոտված է, քան` փողոցինը։ Կենցաղային տեխնիկայի զանազան տեսակները, հատակի լինոլեումը, ներկերը, պաստառները, լվացքի փոշիներն ու մաքրող տարբեր պարագաները հագեցնում են սենյակը թունավոր...


Ռուսաստանում ամենատարածվածը սովորական սոճին է (Pinus silvestris): ԱՄՆ-ում ամենատարածվածը խնկային (Pinus taeda) և կարճափշոտ (Pinus brevifolia)սոճին է: Ամենահարգի սոճու տեսակներն են համարվում Վեյմուտովի սոճին (Pinus strobus)...


Սետկրեասեան մեր պայմաններում մշակվում է որպես սենյակային բույս, սակայն շատ լավ աճում և զարգանում է ծաղկային ձևավորումներում, արևի ճառագայթների տակ: Շատ նման է տրադեսկանցիային և այդ պատճառով նրան հաճախ անվանում են...


Ընտանիքը. Երկշաքիլավորներ: Հայրենիքը. Հարավային Ամերիկայի արևադարձային հատվածը: Սա անձրևային անտառներին հատուկ ծառ է և բնական պայմաններում հասնում է 25մ բարձրության, ծածկված է ճյուղերի ծայրերին աճող սրածայր տերևներով...


Սա պատկանում է սուկուլենտ բույսերի ընտանիքին և ունի 2000-ից ավելի տարատեսակ: Շատ տեսակներ աչքի են ընկնում իրենց մեծությամբ և այդ պատճառով նրանց հնարավոր չէ տանը բազմացնել: Տանը աճեցվող մոլոչայը կամ էուֆորբիան (euphorbia) սիրված բույս է...


Տորոնազգիների ընտանիք, որի մեջ մտնում են երկշաքիլավորների դասին պատկանող բույսեր` թփեր, խոտաբույսեր, ծառեր, լիաններ (Rubiaceae)...


Էուստոմա, Լիզիանտուս կամ «Իռլանդական վարդ». ահա այս հիասքանչ բույսի անվանումների ոչ լրիվ ցանկը, որին, իսկապես, կարելի է ոչ սովորական վարդի տեղ դնել: Էուստոման պատկանում է երկշաքիլավորների ընտանիքին, նրա հայրենիքը Կենտրոնական Ամերիկան է...


Բույսի անվանումն առաջացել է նրա հարավամերիկյան տեղական անվանման փոփոխված ձևից: Այս ընտանիքի մեջ հավաքված են 8 տեսակ, որոնք տարածված են Բրազիլիայում, Պարագվայում, Վենեսուելայում, Կոլումբիայում, ինչպես նաև լայնորեն աճեցվում են...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն